211652_close_icon
views-count5342 դիտում article-date 22:10 02-05-2016

Հալեպի հայկական թաղամասերը հրթիռակոծության տակ են

Հալեպում տիրող իրավիճակն օր օրի ավելի է վատանում: Վերջին մի քանի օրերի ընթացքում քաղաքի տարբեր շրջաններում անընդհատ հրթիռներ են ընկնում: Այս մասին հայտնում է Հալեպում գործող «Գանձասար» շաբաթաթերթի [url=https://web.facebook.com/kantsasar/photos/a.136987116403323.19140.136673976434637/852212568214104/?type=3&theater]ֆեյսբուքյան էջը[/url]: Հրթիռներն ընկնում են հայկական Սուլեյմանի, Վիլլաներ, Նոր Գյուղ, Թելեֆոն Հաուաի, Մունշիե, Ազիզիե հայկական թաղամասերում` առանց խնայելու խաղաղ բնակչությանն ու դպրոց հաճախող երեխաներին: Քաղաքն աղետալի վիճակում է հայտնվել:

Նմանատիպ նյութեր