1382 դիտում
19:44 19-02-2015
Վայոց ձորի մարզպետը տնօրեններին զգուշացրել է խստորեն պահպանել օրենսդրության պահանջները
Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.
1. Դպրոցներում արձանագրված իրավախախտումների մասին,
2. Տարիֆիկացիոն ցուցակների կազմման և ներկայացման մասին,
3. 2014-2015 ուստարվա առարկայական օլիմպիադայի մարզային փուլի անցկացման մասին,
4.Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշելու մասին:
Հարություն Սարգսյանը զգուշացրեց կրթական հաստատությունների ղեկավարներին՝ գործունեության ընթացքում խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և նշված հարցերի կատարման գործում ցուցաբերել ամենայն պատասխանատվություն:
Նմանատիպ նյութեր
1696 դիտում
14:18 06-06-2019
ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին` կատարել օրենսդրության պահանջները
4236 դիտում
10:19 26-05-2016
Դաշնակցական մարզպետը դպրոցների տնօրեններին հրամայել է վերադարձնել արտագաղթածներին. «Չորրորդ իշխանություն»
9153 դիտում
13:12 19-09-2018
Արարատի մարզպետը դպրոցի տնօրեններին կոչ է արել անհիմն չմերժել բաց մրցույթի համար դիմողներին
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»