Չինաստանում երկրաշարժ է եղել. կա ավելի քան 10.000 տուժած
Չինաստանում տեղի ունեցած 4.4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժից ավելի քան 10.000 մարդ է տուժել:
Երկրաշարժը տեղի է ունեցել այսօր երկրի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան շրջանում: Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները:
Երկրաշարժի օջախը եղել է 6 կմ խորության վրա: Ստորգետյա ցնցումներից մոտ 280 բնակելի տուն է քանդվել:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում: