1449 դիտում
10:11 23-02-2015
Իսլամիստների սպառնալիքները լուրջ են. ԱՄՆ նախարար
ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարար Ջեխ Ջոնսոնը հայտնել է, որ ինքն ամենայն լրջությամբ է մոտենում ծագումով Սոմալիից իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորման՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի առևտրի կենտրոններում ահաբեկչություններ իրականացնելու սպառնալիքները:
Նա նաև ասել է, որ խմբավորումների կողմից սպառնալիքները էվոլյուցիայի են ենթարկվել. այժմ նրանք հույս ունեն տարբեր երկրներում գտնվող անհատների վրա, ովքեր միայնակ պետք է իրականացնեն այդ հարձակումները:
Սպառնալիքի վտանգից դրդված՝ Մինեսոտա նահանգում, ուր սոմալիական մեծ համայնք է ապրում, Mall of America խոշոր առևտրի կենտրոնի անվտանգության միջոցները խստացվել են:
Հիշեցնենք, որ «Աշ-Շաբաբ» խմբավորումը 2013թ-ին Քենիայի մայրաքաղաք Նաիրոբիում՝ Westgate առևտրի կենտրոնում, ահաբեկչական հարձակում էր գործել, ինչի արդյունքում 60 մարդ էր զոհվել:
Նմանատիպ նյութեր
17069 դիտում
18:52 16-07-2020
Ժնևյան կոնվենցիաների լուրջ խախտում. ՀԱԷԿ-ին հարվածելու սպառնալիքները կհասցվեն միջազգային հանրությանը
3201 դիտում
11:58 06-06-2017
ԱՄՆ-ի փոխնախագահ. «Աշխարհի գլխավոր սպառնալիքները ահաբեկչությունը, Իրանը և Ռուսաստանն են»
2149 դիտում
17:27 29-08-2020
ԱՄՆ-ն և ԵՄ-ն Բելառուսին կոչ են արել դադարեցնել բռնությունն ու ռազմական ուժի կիրառման սպառնալիքները
Այս բաժնից
1288 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1048 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1033 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները