Մասնագիտական հանձնաժողովը սկսել է աշխատել Սահմանադրության փոփոխությունների տեքստի վրա. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը սկսել է աշխատել Սահմանադրության փոփոխությունների տեքստի վրա: Այս փաստը հաստատել է նաև Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը:
Թերթի հետ զրույցում նա ասել է, թե պատրաստվեք դիմավորել բուն տեքստը: Սերժ Սարգսյանի վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ չի փոխվել, և այդ մասին նա առաջիկայում պաշտոնապես կհայտարարի: Ըստ էության, արդեն ոչինչ չի խանգարում սահմանադրական փոփոխություններն անելու գործում: Ինչպես և նախկինում, իշխանությունը պլանավորում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իրականացնել 2016 թվականին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: