211652_close_icon

Թուրքիայում 2 ռազմական ինքնաթիռ է կործանվել

views-count2411 դիտում article-date 11:20 25-02-2015
Թուրքիայի կենտրոնական Մալաթիա շրջանում ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռ է կործանվել, այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Փրկարարներն արդեն գտել են երկու ինքնաթիռների բեկորները և օդաչուներից մեկի դին: Ընթանում են նաև մնացած 3 օդաչուների որոնողական աշխատանքները: Վթարը տեղի է ունեցել փորձնական թռիչքների ժամանակ: Այլ մանրամասներ ինքնաթիռների վթարի մասին չեն հաղորդվել:

Նմանատիպ նյութեր