1951 դիտում
13:03 26-02-2015
«Ալ-Քաիդան» հարձակումներ էր նախապատրաստել Ռուսաստանում
Ուսամա բեն Լադենի տնից հայտնաբերված փաստաթղթերը վկայել են, որ «Ալ-Քաիդան» Ռուսաստանում մի շարք հարձակումներ էր նախապատրաստել:
Հիշեցնենք, որ խմբավորման նախկին ղեկավարը սպանվել էր 2011թ-ին իր սեփական տան մեջ:
Այդ փաստաթղթերն ուսումնասիրվել են Նյու Յորքում՝ պակիստանցի Աբիդ Նասիրի դատավարության ժամանակ, ով մեղադրվում է Նյու-Յորքում և Մանչեստերում հարձակումներ պլանավորելու մեջ:
Դրանցում նշվում է Եվրոպայում և մասնավորապես Բրիտանիայում հարձակումներ գործելու մասին: Բեն Լադենին ուղարկված նամակներից մեկում նշված է եղել, որ խմբավորման անդամները ուղարկվել են Եվրոպա և Ռուսաստան, բայց նրանք հետագայում ձերբակալվել են:
Փաստաթղթերում չկա ուղիղ հիշատակում Նասիրի կողմից Մանչեստերում հարձակման նախապատրաստման մասին. նա պնդում է, որ երբեք կապ չի ունեցել ծայրահեղականության հետ:
Սակայն ըստ դատախազների՝ նա մասնակցել է Մանչեստերի առևտրի կենտրոններից մեկում և Նյու-Յորքի մետրոյում պայթյունների կազմակերպման մեջ: Իսկ երկու տարի առաջ Նասիրին Բրիտանիայից արտահանձնել էին ԱՄՆ:
Նմանատիպ նյութեր
1139 դիտում
13:53 22-02-2014
«Ալ Քաիդան» հավաքագրում է եվրոպացիներին իրենց երկրում ահաբեկչության իրականացման համար
1306 դիտում
10:06 29-09-2014
«Ալ-Քաիդան» հաստատել է Սիրիայում ամերիկյան ավիահարվածներից «Խորասան» խմբավորման առաջնորդի զոհվելը
4913 դիտում
10:09 10-01-2015
«Ալ-Քաիդան» նախազգուշացնում է Ֆրանսիայում նոր ահաբեկչությունների մասին
Այս բաժնից
1390 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1039 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1342 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը