211652_close_icon
views-count19926 դիտում article-date 18:50 27-02-2015

Երևանում «Նռենի» հացատան դիմաց 20-ամյա վարորդը Mercedes-ով՝ շղթայական ավտովթարի հեղինակ. հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 15 ՏՏ 672 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ուլնեցի փոցոցում՝ «Նռենի» հացատան դիմաց՝ զեբրայի վրա, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda մակնիշի 59 VV 599 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Honda-ն հետընթաց է գնացել և բախվել է՝ նույնպես թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi մակնիշի 28 ՏՏ 600 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ նույնպես հետընթաց է կատարել և բախվել կայանված RAF 4 մակնիշի 15 ՍԼ 739 համարանիշի ավտոմեքենային: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 6-րդ վաշտի աշխատակիցները: Վերջիններս պարզել են, որ նշված վայրում 1 հոգի վրաերթի է ենթարկվել, ում էլ դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայրում հավաքվածները ասում էին, որ Mercedes-ի վարորդը նույնպես գնացել է հիվանդանոց, հետևաբար՝ նա փախուստի չի դիմել: Վթարի մասին ճաանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կիմիտե, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս անգամ օպերատիվ է գործել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, ով նույնպես դեպքի վայրում է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Քիչ առաջ հիվանդանոցից վթարի վայր ժամանեց Mercedes-ի վարորդը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր