211652_close_icon
views-count2996 դիտում article-date 19:05 05-03-2015

Չիլիում հրաբուխ է ժայթքել

Չիլիի հարավում գտնվող Վիլյարիկա հրաբուխը ժայթքել է: Լավայի հոսքն արդեն տարածվել է: Երկրի իշխանությունները վտանգավորության «կարմիր» աստիճան են հայտարարել: Հրաբխի հարեւանությամբ գտնվող բնակավայրերից տարհանում են բնակիչներին: Պուկոն քաղաքի ղեկավարի խոսքով՝ բնակիչներն իրենց տները լքում են առանց խառնաշփոթի: Վիլյարիկա հրաբուխը գտնվում է ծովի մակերեւույթից 2840 մետր բարձրության վրա: Այն խաղաղ օվկիանոսի «կրակե օղակի» ակտիվ հրաբուխներից է: Զբոսաշրջիկները հաճախ են այցելել Չիլի հարավ՝ հրաբխի խառնարանում գտնվող լիճը տեսնելու համար:

Նմանատիպ նյութեր