Այսօր Ուկրաինայում սգո օր է հայտարարվել` Զասյադկոյի անվան հանքում վթարի զոհերի հիշատակին
Դոնեցկի Զասյադկոյի անվան հանքում մեթանի պայթյունի զոհերի հիշատակին Ուկրաինայում այսօր սգո օր է հայտարարվել:Երկրում կիջեցվեն դրոշները և չեղյալ կհայտարարվեն ժամանցային միջոցառումները:
Փրկարարական աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հիշեցնենք, որ երեկ այդ հանքում վթարի զոհ է դարձել 33 հանքափոր: Պայթյունի ժամանակ հանքում եղել է 230 մարդ: Ի դեպ վերջին 15 տարում այդ հանքում տեղի է ունեցել 5 խոշոր վթար` ամենաողբերգականը 2007թ-ին, որը խլել է 101 կյանք: