211652_close_icon
views-count3748 դիտում article-date 12:14 06-03-2015

Եւս 2 քաղաքապետեր լքեցին ԲՀԿ-ն

Նոր Հաճընի եւ Բյուրեղավանի քաղաքապետերը ԲՀԿ-ից հեռանալու դիմում են ներկայացրել: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ստորեւ ներկայացնում է նրանց հայտարարությունը. «Հաշվի առնելով ԲՀԿ-ի վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը եւ կուսակցության վերակազմավորումը՝ ԲՀԿ Նոր Հաճընի տարածքային կառույցի նախագահ, Նոր Հաճընի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը եւ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը դադարեցնում են կուսակցական գործունեությունը: Վերջիններս կշարունակեն կատարել քաղաքապետի իրենց պարտականությունները»: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջեւ առաջացած լարվածությունից հետո կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը, Վարդան Օսկանյանը և երեկ արդեն կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իսկ կուսակցության նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը, ինչից հետո կուսակցությունը լքեցին նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան` Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Նմանատիպ նյութեր