2530 դիտում
16:25 06-03-2015
Միլիոնատերերի թվի աճով Սինգապուրն առաջին տեղում է
Սինգապուրն այն քաղաքների տասնյակում է հայտնվել, ուր արագ աճում է 30 միլիոն դոլարից ավել կարողություն ունեցող քաղաքացիների թիվը: Կանխատեսվել է, որ կղզիների վրա գտնվող այս պետությունում 2014-ից-2024 թվականներին ի հայտ կգան 1752 մարդիկ, ովքեր մեծ ֆինանսական կարողություն կունենան: Նման կանխատեսման ցուցակում է հայտնվել Հոնկկոնգը, ուր հարուստների թիվը կավելանա 1251-ով, իսկ Նյու-Յորքում՝ 1013-ով:
Այս տասնյակի մեջ են մտել Լոնդոնը, Մումբայը, և 3 Չինական մեգապոլիսներ՝ Պեկինը, Շանհայը և Խանչժոուն: Այս տվյալները հրապարակել է The Straits Times-ը, վկայակոչելով միջազգային խորհրդատվական Knight Frank ընկերության վարկանիշային աղյուսակը:
Թերթը նաև նշում է, որ ներկայումս Սինգապուրն այն քաղաքաների եռյակի 3-րդ տեղում է, ուր կենտրոնացած են միլիոնատերերը: Այսպես, յուրաքանչյուր 100.000 բնակչից 60-ը մեծահարուստներ են: Աշխարհում առաջատար են նաև Լյուքսեմբուրգն ու Մոնակոն:
Հարկ է նշել, որ Սինգապուրը վերջերս հայտնվել է այն ամենաթանկ քաղաքաների ցուցակում, ուր հանգրվանելու համար անհրաժեշտ է համեմատաբար մեծ թվով գումար: Այդ ցուցակում են նաև Փարիզը և Օսլօն:
Նմանատիպ նյութեր
6460 դիտում
18:04 17-08-2021
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայամանավորված՝ վերահսկողությունը խստացվում է
11370 դիտում
23:43 19-06-2018
Աշխարհի միլիոնատերերի կարողությունն առաջին անգամ գերազանցել Է 70 տրլն դոլարը
1636 դիտում
14:06 04-03-2021
Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից մենք շատ հետ ենք. Փաշինյան
Այս բաժնից
1438 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1096 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1387 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը