Նեպալի միջազգային օդանավակայանը վերսկսում է աշխատանքը
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի միակ միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքն այն բանից հետո, երբ թռիչքային գոտուց դուրս են հանել Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/06/45168/]ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url], արտակարգ վայրէջք էր կատարել այդ օդանավակայանում:
Նշենք, որ այդ օդանավակայանից ավելի քան 20.000 մարդ սպասում է իր չվերթին, համարյա նույնքան էլ ուղևոր տարբեր երկրների օդանավակայաններում սպասում է թռիչքի: Հայտնի է նաև, որ պատահարի արդյունքում բարեբախտաբար տուժածներ չկան: