1115 դիտում
12:45 11-03-2015
Ղրիմը և Ուկրաինայի արևելյան հատվածն ապրում են «ահաբեկչության արքայությունում». Վիկտորյա Նուլանդ
Ղրիմը և Ուկրաինայի արևլյան հատվածն ապրում են իսկական «ահաբեկչության թագավորության» մեջ: Այս մասին ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի առջև իր ելույթում ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը:
«Չնայած Ուկրաինան կառուցում է խաղաղ, ժողովրդավարական ու անկախ պետություն իր տարածքի 93%-ի վրա, Ղրիմը և արևելյան հատվածը տառապում են ահաբեկչական արքայությունում»,-ասել է Նուլանդը:
Վերջինիս խոսքով՝ չնայած այսօր Ղրիմը մնում է որպես օկուպացված տարածք, այնտեղ մարդու իրավունքների խախտումը նորմ է դարձել, այլ ոչ բացառություն և Ղրիմի շատ բնակիչներ վտանգավոր պայմաններում են ապրում, իսկ Կրեմլի կողմից վերահսկվող հակամարտությունը 6 հազար ուկրաինացիների և հարյուրավոր երիտասարդ ռուսների կյանք է խլել, այն հակամարտությունը, որը Մոսկվան հերքում է:
Նա ընդգծել է, որ պատժամիջոցները կհանվեն Ռուսաստանի վրայից այն ժամանակ, երբ մինսկյան համաձայնություններըն ամբողջապես իր կկատարվեն:
Նմանատիպ նյութեր
1374 դիտում
21:58 08-05-2014
Քաղաքական համագործակցությունն ԱՄՆ-ի և Ռուսաստան միջև շարունակվում է. Նուլանդ
1194 դիտում
11:21 17-06-2014
ԱՄՆ֊ը և Եվրոպան քննարկում են ՌԴ֊ի դեմ նոր պատժամիջոցների հարցը․ Նուլանդ
Այս բաժնից
1321 դիտում
23:22 20-01-2025
Ես համազգային արտակարգ դրություն եմ հայտարարում մեր հարավային սահմանին․ Դոնալդ Թրամփ
1219 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1486 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ