1675 դիտում
22:40 13-03-2015
Բարեգործական համերգ` փոքրիկ Լիլիթին օգնելու նպատակով
Երևանի Քաղաքապետարանի Մանկապատանեկան Ստեղծագործական կենտրոնը և Bridge of Health-ը համատեղ ներկայացնում են բարեգործական երեկո, որը կայանալու է շաբաթ օրը՝ մարտի 14-ին, ժամը՝ 20:00-ին, Լոֆթում:
Երեկոն համերգային է, որի ընթացքում ելույթ են ունենալու բացառապես երիտասարդ երգիչներ, երաժիշտներ և խմբեր։
Նրանց անունները արդեն իսկ ծանոթ են տարբեր հեռուստատեսային նախագծերից, երաժշտական կամ բարեգործական այլ ծրագրերից` Սրբուհի Սարգսյան, Արմինե Քոչարյանը, Մերի Մնջոյան, Սոնա Ռուբենյան եւ այլք:
Մուտքը 2000 դրամ է:
Համերգից գոյացած ողջ հասույթը, ինչպես նաեւ Լոֆթ-ում առկա դրամահավաքի համար նախատեսված արկղում գոյացած գումարը եւ շաբաթ օրվա եկամուտը այս անգամ փոխանցվելու է փոքրիկ Լիլիթին։
Գրիգորյան Լիլիթ, 2,5 տարեկան։ Վիրահատական միջամտությունից հետո նշանակված է համակարգչային տոմոգրաֆիա (КТ), 2 կուրս քիմիաթերապիա և ճառագայթում։
Նմանատիպ նյութեր
1539 դիտում
18:37 29-04-2015
Բարեգործական համերգ՝ փոքրիկ Հասմիկին օգնելու համար
1446 դիտում
20:27 14-04-2015
Ազգագրական խմբերի համերգ` փոքրիկ Մարիային օգնելու նպատակով
1218 դիտում
12:32 01-04-2014
Կամերային տանը տեղի կունենա բարեգործական համերգ՝ Քեսաբի հայությանն օգնելու համար
Այս բաժնից
670 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
940 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1168 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ