211652_close_icon

Անկարգություններ` Աթենքում

views-count1339 դիտում article-date 11:29 18-03-2015
Աթենքի կենտրոնում տասնյակ երիտասարդներ, որոնք իրենց անվանում են անարխիստներ, անկարգություններ են հրահրել, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների: Նրանք ոստիկանների ուղղությամբ քարեր և հրահեղուկով շշեր են նետել, այրել են ավտոմեքենաներ և կոտրել խանութների ցուցափեղկեր և լուսացույցներ: Նշենք, որ սա վարչապետ Ցիպրասի ծայրահեղ ձախակողմյան կառավարության իշխանության գալուց հետո անարխիստների 2-րդ ցույցն է: Այս անգամ նրանք դուրս են եկել փողոցներ` պահանջելով ազատ արձակել իրենց համախոհներին, որոնք ձերբակալվել են փետրվարին նման անկարգություններ կազմակերպելու համար: Անարխիստներին դուր չեն գալիս նոր կառավարության զիջողականությունը և հարկատուների հետ պետական պարտքի վճարման պայմանները քննարկելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր