1506 դիտում
15:50 25-01-2019
Զանգվածային անկարգություններ Աթենքում. բերման է ենթարկվել ավելի քան 130 մարդ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով ոստիկանությունը 133 մարդու է բերման ենթարկել, հայտնում է Naftemporiki թերթը:
Նշվում է, որ ցուցարարները հերթական բողոքի ակցիան կապված է հարևան Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին կնքված համաձայնագրի հետ, որին էլ դեմ են հույները:
Ցուցարարները Սահմանադրության հրապարակում փորձել են հասնել խորհրդարանի շենքի մոտ, սակայն նրանց ճանապարհը կտրել են հատուկջոկատայինները: Բողոքի ակցիայի մասնակիցներն սկսել են իրավապահների ուղղությամբ քարեր ու փայտեր են նետել, ինչպես նաև լուսային հրթիռներ արձակել:
Այս ամենին ի պատասխան ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Աթենքն ու Սկոպյեն Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխելու վերաբերյալ համաձայնագիրը կնքել են 2018 թվականի հունիսի 17-ին, սակայն հույների մի մասը կարծում է, որ մակեդոնացիներ կարող են կոչվել միայն երկրի հյուսիսային հատվածի պատմական շրջանի բնակիչները, այլ ոչ թե հարևան պետության քաղաքացիները:
Նմանատիպ նյութեր
1195 դիտում
11:29 18-03-2015
Անկարգություններ` Աթենքում
1754 դիտում
13:38 08-04-2015
400 հոգուց բաղկացած անարխիստ ուսանողների խումբն անկարգություններ է կազմակերպել Աթենքում
1381 դիտում
16:33 13-02-2014
Զանգվածային անկարգություններ՝ Բրազիլիայում․ կան տուժածներ
Այս բաժնից
1165 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2955 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1111 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում