211652_close_icon

Կիևը ուկրաինական նավերը Բոսֆորի նեղուցով անցկացնելու խնդրանքով դիմել է Անկարային

views-count1830 դիտում article-date 14:19 20-03-2015
Ուկրաինայի և Թուրքիայի իշխանությունները բանակցություններ են սկսել Բոսֆորի նեղուցով հեղուկ գազով լի ուկրաինական նավերն անցկացնելու առաջարկի շուրջ, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ուկրաինայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալեքսանդր Սվետելիկին: Վերջինիս խոսքով՝ թուրքական կողմը դեռ չի կողմնորոշվել պատասխանի հարցում, իսկ Կիևը ծրագրում է դրական պատասխանի դեպքում տերմինալի բացման համար ներդնել մոտ 846 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր