211652_close_icon
views-count2272 դիտում article-date 21:50 24-03-2015

ԱՄՆ-ում գողերը պատահաբար զանգահարել են 911

Ամերիկացի ոստիկաններին հաջողվել է ձերբակալել երեք գողերի, որոնցից մեկը պատահաբար զանգահարել է 911: Մինեսոտա նահանգում գողություն կատարելու ժամանակ գողերից մեկի գրպանում գտնվող հեռախոսը «պատահաբար» հավաքել է 911 թվերը: Հանցագործը պարբերաբար ձեռքը տարել է գրպանը եւ ինչ-որ գործիքներ վերցրել, այդ ընթացքում էլ դիպչել է հեռախոսի կոճակներին: 911 ծառայության՝ զանգն ընդունած օպերատորը խոսակցություններից հասկացել է, որ գողություն է տեղի ունենում: Հանցագործների հետ հեռախոսակապը տեւել է 34 րոպե, այդ ընթացքում էլ իրավապահները կարողացել են ճշտել գողերի տեղը: Երեք տղամարդիկ ձերբակալվել են հանցանքի վայրում:

Նմանատիպ նյութեր