Յուտայում կվերականգնվի մահապատիժը գնդակահարման միջոցով
Ամերիկյան Յուտա նահանգում կվերականգնվի գնդակահարությամբ իրականացվող մահապատիժը: Այս մեթոդը կթույլատրվի մահացու ներարկման համար անհրաժեշտ դեղամիջոցների պակասի դեպքում:
Նահանգապետ Գերի Հերբերթը համապատասխան օրենքն արդեն ստորագրել է:
Նշենք, որ այսպիսով Յուտան դարձել է ամերիկյան միակ նահանգը, որտեղ թույլատրվում է մահապատժի նման իրականացումը: