211652_close_icon

Հնդկաստանի դատարանը չեղյալ է համարել սոցցանցերում մեկնաբանությունների համար ձերբակալման օրենքը

views-count1129 դիտում article-date 16:01 24-03-2015
Հնդկաստանի Գերագույն դատարանը չեղյալ է համարել այն օրենքը, ըստ որի ոստիկանությանը թույլատրվում էր ձերբակալել համացանցում և այլ կայքերում մեկնաբանություններ գրողներին: Դատարանի կողմից այդ օրենքը հակասահմանադրական է ճանաչվել: Այդ օրենքի քննադատները հայտնել են, որ օրենսդրության այդ կետը խախտում է խոսքի ազատության սկզբունքը: Նշենք, որ օրենքի կիրառումից ի վեր՝ մի քանի մարդ է ձերբակալվել, քանի որ ըստ ոստիկանության՝ նրանց կողմից «Ֆեյսբուքում» և «Թվիթերում» արված մենկաբանությունները «անպատշաճ» են եղել:

Նմանատիպ նյութեր