«Դատարանը հարկ չհամարեց դիմումս հրապարակել եւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց». Միհրան Պողոսյան
Հրապարակում եմ այսօրվա դատական նիստին չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ Դատարանին հասցեագրված դիմումս։ Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=10158337550517125&set=a.10151714147977125&type=3&theater]էջում [/url]գրել է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, ով նաեւ հրապարակել է դիմումի լուսանկարը:
Նա, նաեւ ընդգծել է. «Դատարանը հարկ չհամարեց այն հրապարակել և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, մինչդեռ դիմումով հստակ հայտնել էի չներկայանալուց պատճառները ու ընդհանրապես կարծում եմ, յուրաքանչյուր անձ դատական նիստին ներկայանալուց առաջ մի պահ պետք է խորհի թե ու՞ր է պատրաստվում ներկայանալ։
Հ.Գ. Շարունակում եմ հանդիսանալ պարոն Յուրի Խաչատուրովի պաշտպանը, սույն նիստին չներկայանալու որոշումս կայացրել եմ դատական նիստից անմիջապես առաջ, հաջորդ դատական նիստին ներկայանալուս վերաբերյալ այս պահին որոշում չունեմ։