211652_close_icon
views-count1999 դիտում article-date 11:34 27-03-2015

Էրդողանը ծանր է տանում տարածաշրջանում գերակայություն հաստատելու Իրանի ձգտումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շատ է մտահոգում տարածաշրջանում գերակայություն հաստատելու Իրանի ձգտումը, ինչի մասին նա հայտարարել է Ստամբուլում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Իրանը գերիշխանության է ձգտում տարածաշրջանում: Դա արդեն սկսել է նյարդայնացնել ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին: Դա անտանելի է իրականում»,-ասել է Թուրքայի նախագահը՝ միևնույն ժամանակ կոչ անելով Իրանի իշխանությունների դադարեցնել շիա ապստամբներին աջակցություն ցուցաբերելը: Վերջինիս խոսքով՝ Իրանը պետք է փոխի իր դիրքորոշումը և դուրս բերի Եմենից, Իրաքից և Սիրիայից իր զինված ուժերը:

Նմանատիպ նյութեր