885 դիտում
14:03 28-03-2015
Նախարար Արմեն Աշոտյանը պարգևատրել է քիմիայի օլիմպիադայի հաղթողներին
Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում այսօր տեղի է ունեցել քիմիայի առարկայական օլիմպիադայի փակման արարողությունը, որի մրցանակակիրներին շնորհավորել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Իր ողջույնի խոսքում նախարարը, մասնավորապես, նշել է. «Սիրելի քիմիկոսներ և օլիմպիականներ, ուրախ եմ, որ մեր դպրոցներում սովորում են ձեզ նման երեխաներ: Ես լավատեսորեն եմ տրամադված ` կապված ձեր ապագայի հետ: Նմանատիպ միջոցառումների ընթացքում մենք ոչ միայն բացահայտում ենք լավագույններին, այլ ցույց ենք տալիս մեր հասարակությանը և ժողովրդին, որ մեր շարքերում կան արժանավոր շատ երեխաներ, որոնց կարելի է վստահել մեր երկրի ապագան: Ես համոզված եմ, որ իրականում հաղթել են լավագույնները, սակայն նման բարդ ստուգատեսներում, հատկապես բնագիտական առարկայական օլիմպիադաներում, յուրաքանչյուր երեխա, ով անցել է հաջորդ փուլ, միմիայն գովասանքի և ջերմ խոսքերի է արժանի: Մենք մեծ հույս ունենք, որ հենց ձեր շարքերից կլինեն այն մեդալակիրները, ովքեր մեր երկրին պարգևներ կբերեն միջազգային օլիմպիադաներից: Վերցրեք այդ ջահը նախորդ օլիմպիական սերնդի ձեռքերից և այս տարի նույնպես տարեք առաջ` հանուն ձեր ապագայի, մեր ժողովրդի հպարտության և մեր երկրի պատվի: Սա ձեր կյանքի գուցե առաջին, բայց ոչ ամենապայծառ հաջողությունն է. մնացած հաղթանակներն առջևում են»-նշել է նախարարը:
Նշենք, որ այս տարվանից առարկայական օլիմպիադաները նոր ձևաչափով են անցկացվել, որի արդյունքում ավելի շատ աշակերտներ են մասնակցել հանրապետական փուլին: Առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 43 հազար դպրոցական, որից 7000 աշակերտ` քիմիայի օլիմպիադային: Նրանցից հանրապետական փուլին է մասնակցել 109 աշակերտ: Արդյունքում` 15 աշակերտ արժանացել է դիպլոմների, 19-ը` գովասանագրերի:
Նմանատիպ նյութեր
1005 դիտում
19:12 24-03-2015
Տարոն Մարգարյանը պարգևատրել է դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողներին
1329 դիտում
20:59 31-03-2016
Տարոն Մարգարյանը պարգևատրել է դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողներին
2135 դիտում
18:48 25-05-2017
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հաղթողներին
Այս բաժնից
538 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
727 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1468 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն