Կիևում ծեծել են նորզելանդացի լրագրողին
Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական հատվածում նորզելանդացի լրագրող Ջարեդ Մորգանի վրա անհայտ անձինք են հարձակվել:
Լրատվամիջոցները հայտնել են, որ լրագրողը գլխուղեղի ցնցում է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Հարձակումը տեղի է ուցելել այն տան մոտ, ուր նա ապրում է: Ըստ տեղեկությունների՝ հարձակվողներին դուր են եկել «լրագրողի ուկրաինամետ հայացքները»:
Նշենք, որ Ջարեդ Մորգանը Կիևում աշխատում է 2011թ-ից: Նա Kiwi լրագրողների ասոցիացիայի մրցանակաբաշխության դափնեկիր է: