211652_close_icon
views-count1578 դիտում article-date 09:59 29-03-2015

Պարգեւատրման արարողություն` Արցախի նախագահի նստավայրում

Արցախի հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: 2015 թվականի մարտ ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի տարբեր ուղղություններով հակառակորդի հարձակումները հետ մղելու եւ նրան արժանի հակահարված տալու, մարտական գործողությունների ժամանակ անձնական արիություն ու քաջություն ցուցաբերելու համար Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պետական պարգեւներով, այդ թվում` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի, «Արիության համար» մեդալով` 19 հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով՝ 26 հոգի: 22 զինծառայողի հանձնվել են արժեքավոր նվերներ: Հայրենիքի պաշտպաններին ուղղված իր խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր զինվորները ցուցաբերել են մեծ հայրենասիրություն եւ բարձր պրոֆեսիոնալիզմ՝ հերթական անգամ ապացուցելով, որ հայրենիքի սահմանները անսասան են, եւ մեր երկրի անկախության ու անվտանգության դեմ ուղղված հակառակորդի ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման:

Նմանատիպ նյութեր