211652_close_icon
views-count1302 դիտում article-date 11:06 30-03-2015

Էրդողանը տարածաշրջանում ատելություն է սերմանում. Իրանի արտգործնախարար

Ի պատասխան Իրանի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սուր հայտարարությունների՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Էրդողանը տարածաշրջանում՝ հատկապես Մերձավոր Արևելքում, ատելություն սերմանողի դերն է ստանձնել: «Ավելի լավ կլիներ, եթե նրանք, ովքեր տարածաշրջանում մեծ ու անուղղելի են հասցրել իրենց անհեռանկարային քաղաքականությամբ, մշակեին ռազմավարություն, որը վստահություն կներշնչեր»,-ասել է Զարիֆը: Հիշեցնենք, որ Էրդողանը Իրանին մեղադրել էր տարածաշրջանում գերիշխանության ձգտման մեջ:

Նմանատիպ նյութեր