Ստամբուլի դատախազության շենքում անհայտ անձինք դատախազի են պատանդ վերցրել. տեսանյութ
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հենց դատարանի շենքում: Անհայտ անձինք ներխուժել են դատարանի շենք և պատանդ վերցրել դատախազ Սելիմ Քիրազին:
Ներկա պահին շենքը շրջափակել են ոստիկանության աշխատակիցները: Վերջիններս պատրաստվում են գրոհել շենքը:
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Մեհմեթ Սելիմ Քիրազը զբաղվում էր 2013 թվականի Գեզիի դեպքերի հետաքննությամբ: Նա հետաքննում էր 15-ամյա Բերքին Էլվանի մահվան գործը: Անչափահասը մահացել էր 2 տարի առաջ ցուցարարների և ոստիկանության միջև բախման ժամանակ գլխին ստացած հրազենային վնասվածքից: