Լոս Անջելեսում սուպերմարկետի այցելուներին անհայտ անձը պատանդ է վերցրել. կա 1 զոհ
Լոս Անջելեսում Trader Joe’s в խանութների ցանցում անհայտ անձը այցելուներին պատանդ է վերցրել:
[url=https://www.bbc.com/news/world-us-canada-44914323]BBC[/url]-ի փոխանցմամբ՝ մինչ սուպերմարկետի այցելուներին պատանդ վերցնելը՝ տղամարդը փորձել է ոստիկաններից թաքնվել ավտոմեքենայում, սակայն ՃՏՊ-ից հետո նա դուրս է ցատկել մեքենայից և, կրակ բացելով իրավապահների ուղղությամբ, թաքնվել է խանութում:
Լոս Անջելեսի ոստիկանությունը Twitter-ում հայտնել է, որ միջադեպի հետևանքով մեկ կին զոհվել է: Գերատեսչության տվյալներով՝ խանութը գրավելիս տղամարդը վիրավորել է կնոջը, որը հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանությունը ձերբակալել է պատանդառուին, իսկ դեպքի վայրը վերցրել հսկողության տակ:
Չարագործի մեքենայում գտել են վիրավոր կնոջ, որը հոսպիտալացվել է: