211652_close_icon
views-count953 դիտում article-date 19:57 31-03-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բեռլինում 2015-03-29

Մարտի 27-ին Գերմանիայի «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կենտրոնակայանում կայացավ Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդի «Մահը անապատում. Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գրաքննադատներ, հրատարակիչներ և լրագրողներ: Միջոցառմանը ողջույնի խոսքով ներկաներին դիմեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Ռիտա Շոռպը: Ելույթով հանդես եկավ նաև Բունդեսթագի պատգամավոր Էրիկա Շտայնբախը` կոչ անելով իր կուսակիցներին` բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, ճանաչել և դատապարտել այն: Մարտի 29-ին Բեռլինի «Կայսր Վիլհելմ» հիշատակի բողոքական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին նշյալ եկեղեցու քահանա Կորնելիա Կուլավիկը և Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Այնուհետև ելույթ ունեցավ Բեռլինի բողոքական եկեղեցու քահանա, Պրուսիայի արքայազն Ֆիլիպ-Կիրիլը, որը Գերմանիայի վերջին Կայսր Վիլհելմ Երկրորդի ծոռն է: Ֆիլիպ-Կիրիլն իր ելույթում ներողություն խնդրեց հայերից` նշելով. «Ես գիտեմ, որ Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց հետնորդների ցավն անդառնալի է, սակայն խնդրում եմ, եթե կարող եք, ներե՛ք նաև իմ պապին` Կայսր Վիլհելմին»: Միջոցառման ավարտին ելույթով ներկաներին դիմեց նաև Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը:

Նմանատիպ նյութեր