211652_close_icon
views-count1801 դիտում article-date 18:13 09-04-2015

Հնագետներն առաջին անգամ հայտնաբերել են ռազմական ուղտի մնացորդներ

Ավստրիացի հնագետները Տուլն քաղաքում կատարած պեղումների արդյունքում առաջին անգամ հայտնաբերել են ռազմական ուղտի մնացորդներ: Մասնագետների խոսքով` կենդանին քաղաքում հայտնվել է 1683 թվականին` Օսմանյան կայսրության դեմ պատերազմի ժամանակ: Պեղումներն իրականացվել են XVII դարի լքված մառանում: Սկզբում հնագետները կարծել են, թե ձիու մնացորդներ են գտել, սակայն ստորին վերջույթներից պարզ է դարձել, որ դրանք ուղտի են պատկանում: Ռազմական ուղտերն օսմանյան բանակում են ծառայել եւ աչքի են ընկել դիմացկունությամբ: Ուղտի մնացորդները գտնվել են ավստրիական այն քաղաքում, որը թուրքերին այդպես էլ չի հաջողվել գրավել: Հավանավար, նրանք կենդանուն թողել են նահանջի ճանապարհին:

Նմանատիպ նյութեր