211652_close_icon
views-count887 դիտում article-date 09:25 10-04-2015

Ջոն Քերրին և Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը հանդիպել են

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը հանդիպել են Պանամայի գագաթաժողովում: Այդ մասին նշված է ԱՄՆ պետդեպի Twitter-յան էջում: Տեղադրվել է նաև լուսանկար՝ հանդիպումից, որում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները իրար ձեռք են սեղմում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ գագաթաժողովի շրջանակներում կարող են կայանալ ԱՄՆ-ի և Կուբայի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը: Իսկ նախօրեին ԱՄՆ Սենատի արտաքին գործերով հանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել էր, որ Պետդեպը խորհուրդ է տվել Օբամային հանել Կուբայի անունը ահաբեկչությանը աջակցող երկրների ցուցակից: Բացի այդ, այս օրերին Վաշինգտոնում ակտիվ քննարկում է անցկացվում Կուբայի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները վերացնելու շուրջ: «Երբեք չեմ կանխագուշակում, որ ամեն ինչ կարող է 1 ժամում փոխվել, որ Կուբան միանգամից կդառնա մեզ համար այնպիսի դիվանագիտական գորշընկեր, ինչպիսին, ասենք է Ջամայկան է»,-Կուբա մեկնելուց առաջ Ջամայկայում ասել է ՄԱՆ-ի նախագահը:

Նմանատիպ նյութեր