4960 դիտում
22:10 06-08-2018
Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել
Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է: Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումն ազդում է թուրքական տնտեսության վրա։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4515842.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Թուրքական արժույթի՝ լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ հասել է ռեկորդային մակարդակի: Դրան նախորդել էր նախագահ Թրամփի վարչակազմի հայտարարությունը, որ այն այժմ վերանայում է Թուրքիայի՝ առանց սակագներ վճարելու ամերիկյան շուկա մուտք ունենալու հնարավորությունը: Այս վերանայումը կարող է ազդել ավելի քան 1,6 միլիարդ դոլարի համարժեք ներմուծվող ապրանքների վրա:
Այս իրավիճակն անհանգստություն է առաջացրել Թուրքիայի քաղաքացիների շրջանում:
«Ես վճարում եմ 700 թուրքական լիրա կամ 135 ԱՄՆ դոլար վարձակալության համար: Իմ թոշակը մոտ 320 դոլար է: Վարձակալության վճարը տալուց հետո դա ինձ չի բավարարի ապրուստի համար, ուրեմն պետք է հավելյալ աշխատել»,- ասում է Ալի Ուզունը:
Թուրքական լիրան արժեզրկվել է այս տարի արդեն 27 տոկոսով: Իրավիճակը մտահոգում է իշխանություններին, որոնք փորձում են վերահսկել այն դրամավարկային գործիքների միջոցով: Սակայն երկուշաբթի օրը թուրքական լիրան կրկին արժեզրկվեց 2 տոկոսով, որի արդյունքում հայտնվեց ռեկորդային ցածր մակարդակի վրա դոլարի հանդեպ:
Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները վերապրում են դժվար ժամանակաշրջան՝ կապված Սիրիայի և ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի հարցերում միմյանց միջեւ առկա տարաձայնությունների հետ:
Հարաբերությունների վատթարացումն իր ազդեցությունն է թողնում թուրքական արժույթի վրա:
Նմանատիպ նյութեր
1656 դիտում
16:16 14-04-2015
Թուրքական լիրան նոր հակառեկորդներ է սահմանում
6911 դիտում
20:55 15-07-2018
Թուրքական լիրան ռեկորդային արժեզրկում է գրանցել
2056 դիտում
10:25 27-10-2020
Թուրքիայի տնտեսության դրաման. թուրքական լիրան կորցրել է իր արժեքի առնվազն 3 տոկոսը. «Ժամանակ»
Այս բաժնից
835 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
919 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
922 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet