ԻՊ զինյալները կորցրել են Իրաքում գրաված տարածքների մոտ 30 տոկոսը
Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը հայտարարել է, որ Միացյալ նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածներից հետո "Իսլամական պետություն" խմբավորման զինյալները կորցրել են Իրաքում գրաված տարածքների մոտ 30 տոկոսը:
Նրա խոսքով, դեռևս շուտ է խոսել այն մասին, որ իրավիճակը կտրուկ փոխվել է, սակայն օդային հարվածներն ու իրաքյան բանակը "Իսլամական պետություն" խմբավորմանը զգալի վնաս են հասցնում:
Ուորենը նաև նշել է, որ Սիրիայում "Իսլամական պետության" դիրքերն անփոփոխ են` չնայած սեպտեմբերից սկսված ավիահարվածներին: