211652_close_icon
views-count7471 դիտում article-date 19:36 15-04-2015

Չինացի զինվորը բանակ գնալուց առաջ կնոջ համար 1 տարվա կերակուր է պատրաստել. ֆոտոշարք

Այս օրերին ողջ համացանցը 26-ամյա Ցաո Մային համարում է աշխարհի ամենաերջանիկ կինը: Պատճառը նրանում է, որ վերջինիս ամուսինը՝ չինացի զինվորը, կնոջ համար 1 տարվա կերակուր է պատրաստել՝ մինչ ծառայությունից վերադառնալը: Պարզվում է՝ ամուսինը ծառայության ընթացքում կնոջը տեսնում է տարին մեկ անգամ: Վերջին անգամ տուն վերադառնալիս նա տեսել էր, թե որքան զբաղված է իր կինը և կերակուր պատրաստելու ժամանակ գրեթե չի ունենում: Ամուսինն անհանգստացել էր, որ կինը կսկսի սնվել միայն արագ սննդով և այդ պատճառով որոշել էր անակնկալ մատուցել կնոջը և պատրատել նրա համար կերակուրների մի ամբողջ տեսականի, որը կնոջը կազատի կերակուր պատրաստելու անհրաժեշտությունից շուրջ մեկ տարի: Կերակրատեսակների պատրսատմամբ խեղճ ամուսինը զբաղվել է իր արձակուրդի ողջ վերջին շաբաթը: Այդ ամենը նա տեղավորել էր հարազատների և հարևանների սառնարաններում: Նա պատրաստել էր մոտ 1000 պելմեններ, մոտ 70 տեսակի այլ կերակուրներ և 100 լիտր կնոջ սիրելի ապուրից: Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր