1347 դիտում
20:35 16-04-2015
Օլանդը խստագույնս դատապարտել է Ֆրանսիայում քրիստոնեական գերեզմանոցների պղծումը
Ֆրանսիայի հարավում՝ Պիրենեյների հարավ տարածաշրջանում, Կաստր բնակավայրում վանդալները մի քանի տասնյակ քրիստոնեական գերեզմանոցներ են պղծել: Կատարվածը խստագույնս դատապարտել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այս մասին հայտնում է «euromag.ru»-ն` մեջբերելով Ելիսեյան պալատի տարածած կոմյունիկեն:
Դրանում մասնավորապես նշվում է, որ հանրապետության նախագահը ամենավճռական ձևով դատապարտում է մի քանի տասնյակ քրիստոնեական գերեզմանոցները քանդելու փաստը, որը վիրավորում է հավատացյալների զգացմունքները և հանգուցյալների հանդեպ հարգանքը: Իսկ Ֆրանսիայի օրինապահ մարմիններն ամեն ինչ կանեն հանցագործությունն իրականացնողներին արագ բացահայտվելու և պատասխանատվության ենթարկվելու համար:
Նմանատիպ նյութեր
892 դիտում
22:50 01-11-2020
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը դատապարտել է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը
Այս բաժնից
931 դիտում
19:55 05-01-2025
Իրանն այն վիճակում չէ, որ «կռվի որևէ մեկի հետ»․ ԱՄՆ պետքարտուղար
985 դիտում
19:32 05-01-2025
Էրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին»
1462 դիտում
16:16 05-01-2025
Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել