895 դիտում
22:50 01-11-2020
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը դատապարտել է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ամենայն խստությամբ դատապարտում է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը՝ որպես ժխտողականության եւ ատելության դրսեւորում, որը հաջորդում է օրեր առաջ Սարսել քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողի հանդեպ նմանօրինակ վանդալիզմին։
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ամենայն խստությամբ դատապարտում է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը՝ որպես ժխտողականության եւ ատելության դրսեւորում, որը հաջորդում է օրեր առաջ Սարսել քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողի հանդեպ նմանօրինակ վանդալիզմին։
Այս ամոթալի ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ ատելության եւ վայրագությունների հրահրում են, նոր Ցեղասպանության զազրելի կոչ, որոնց վկայությունն են Արցախի եւ նրա ժողովրդի հանդեպ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից իրագործվող պատերազմական հանցագործությունները»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1347 դիտում
20:35 16-04-2015
Օլանդը խստագույնս դատապարտել է Ֆրանսիայում քրիստոնեական գերեզմանոցների պղծումը
Այս բաժնից
943 դիտում
19:55 05-01-2025
Իրանն այն վիճակում չէ, որ «կռվի որևէ մեկի հետ»․ ԱՄՆ պետքարտուղար
997 դիտում
19:32 05-01-2025
Էրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին»
1471 դիտում
16:16 05-01-2025
Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել