211652_close_icon
views-count2106 դիտում article-date 22:52 12-03-2018

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է Մալայզիայի նորանշանակ դեսպանին

Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Մալայզիայի նորանշանակ դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարարի տեղակալ Հովակիմյանը շնորհավորեց Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության մեջ: Աշոտ Հովակիմյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությունը կուղղի երկկողմ համագործակցության զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքների համար՝ դեսպանը վստահեցրեց, որ Մալայզիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ, և ինքը կներդնի բոլոր հնարավոր ջանքերը փոխգործակցության ամրապնդման նպատակով: Հանդիպմանը քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, արտգործնախարարությունների միջև և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներին:

Նմանատիպ նյութեր