Բեյոնսեն՝ հարսանեկան զգեստով. լուսանկար
Ապրիլի սկզբին տեղի ունեցավ Բեյոնսեի մոր՝ Թինա Նոուլզի հարսանիքը: Նրա ընտրյալը դերասան Ռիչարդ Լոսոնն է: Հարսանիքին, բնականաբար, ներկա է եղել Բեյոնսեն: Ավելին, նա ոչ միայն հյուրի կարգավիճակում է եղել, այլեւ հարսի ընկերուհու:
Համացանցում հայտնվել է լուսանկար, որում Նոուլզ ընտանիքի գեղեցկուհիներն են: Բեյոնսեն աչքի է ընկնում հարսանեկան նրբագեղ զգեստով: