211652_close_icon
views-count1281 դիտում article-date 20:00 03-10-2015

Ալեքսեյ Գերման կրտսերը Դովլաթովի մասին ֆիլմ կնկարահանի

Դանիլա Կոզլովսկին, Չուլպան Խամատովան և Ելենա Յակովլևան կնկարահանվեն գրող Սերգեյ Դովլաթովի մասին Ալեքսեյ Գերման կրտսերի գեղարվեստական ֆիլմում: Առայժմ հայտնի չէ, թե ով կմարմնավորի Սերգեյ Դովլաթովի կերպարը: «Коммерсантъ»-ը տեղեկացնում է, որ նկարահանումները կմեկնարկեն 2016-ի հունվարի վերջին: «Դա կլինի գեղարվեստական ֆիլմ, որը կներկայացնի Դովլաթովի կյանքի 4-5 օրեր: Նկարահանումները, որոնց կաջակցի «Լենֆիլմը», տեղի կունենան Պետերբուրգում, Լենինգրադյան շրջանում: Դա ռուսական Առաջին ալիքի և Մետրոնոմ ստուդիայի հետ միասին իրականացվող ծրագիր է: Գրողի բարեկամները տեղյակ են ծրագրի մասին», -լրատվամիջոցին ասել է Գերման կրտսերը:

Նմանատիպ նյութեր