211652_close_icon
views-count2162 դիտում article-date 11:15 26-07-2015

Րիդլի Սքոթը մեքսիկացի նարկոբարոնի մասին ֆիլմ կնկարահանի

Fox ընկերությունը մրցակցության մեջ հաղթել է Sony Pictures և Paramount ընկերություններին ու ստացել իրավունք էկրանավորելու Դոն Ուինսլոուի «Կառտել» վեպը: Ֆիլմի ռեժիսորը լինելու է Րիդլի Սքոթը: Գիրքը հրապարակվել է մեկ ամիս առաջ և պատմում է մեքսիկացի նարկոբարոն Թզուկ մականունով Խոակին Գուսմանի մասին, ով ի դեպ, վերջերս փախել էր մեքսիկական բանտից: 21-րդ դարի սկզբին նրան համարում էին երկրում ամենաազդեցիկ հանցագործներից մեկը և Մեքսիկայի ամենահարուստ անձանց 10-ի մեջ է ընդգրկված: Ֆիլմի սցենարը կգրի Շեյն Սալերնոն, ով ժամանակին համագործակցել էր Օլիվեր Սթոունի հետ` «Առանձնակի դաժանը» ֆիլմի վրա: Ֆիլմում գլխավոր դերերիս մեկում նկարահանվելու համար հրավիրվել է Լեոնարդո Դի Կապրիոն,: Սպասում են, որ դերասանը տա իր համաձայնությունը:

Նմանատիպ նյութեր