211652_close_icon
views-count1495 դիտում article-date 15:06 30-04-2015

Ում եւ ինչի համար խելագարի հետ համեմատական անցկացրեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը

Եթե մեկ տոկոսով բարձրացնում եք էլեկտրաէներգիայի սակագինը, ապա մեկ տոկոսով նվազում է նաեւ օգտագործումը: Այսինքն՝ սյստեղ տուժում են նաեւ ՀԷՑ-երը , ինչի արդյունքում 250 մլն ԱՄՆ դոլարի պարտքեր ունեն: Այս մասին այսօր ԱԺ-ում ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի քննարկմանը ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ու ավելացրեց, որ միայն խելագարը էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրացնի: Մտավախություն կա նաեւ, որ ամռանը էլեկտրաէներգիան մինչեւ 7 դրամով կթանկանա: Ի դեպ, Հրանտ Բագրատյանը նաեւ ընդգծեց, որ սույն տարվա առաջին տվյալներով ունենք ՀՆԱ-ի աճ՝ 2,5% եւ էլեկտրաէներգիայի սպառման իջեցում` 12,5%:

Նմանատիպ նյութեր