211652_close_icon
views-count2859 դիտում article-date 21:43 30-04-2015

ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց.կառավարության կազմը փոփոխության կենթարկվի՞, թե ոչ

Վարչապետի կամ կառավարության կազմի փոփոխության հարց չկա։ Օրակարգում բարեփոխումների հարցն է դրված: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը: Ավելին՝ ընդգծեց, որ կառավարությունը մեծ ներուժ ունի լուծելու իր առջեւ դրված խնդիրները: Ընդգծելով, որ եթե հաջողությունների են հասել, ուրեմն բոլորով են հաջողել։ Իսկ եթե ձախողել են, ուրեմն բոլորով են ձախողել։ Նա նաեւ տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը մյուս շաբաթ մեկնելու է ԱՄՆ, որից հետո մասնակցելու է ԵՏՄ խորհրդի նիստին: Իսկ մայիսի 9-ին Մոսկվայում ներկա կգտնվի Հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարություններին։

Նմանատիպ նյութեր