211652_close_icon
views-count711 դիտում article-date 17:35 06-05-2015

Տարոն Մարգարյանի անունից վետերաններին հանձնվել են դրամական նվերներ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանը պատերազմի մասնակից երևանաբնակ շուրջ 420 վետերանի համար կազմակերպել է տարաբնույթ տոնական ու մեծարման միջոցառումներ։ Հայրենական մեծ պատերազմի երևանցի մասնակիցներից 17-ը այսօր բնակվում է մայրաքաղաքի տուն-ինտերնատներում։ Տոնին ընդառաջ՝ ծերանոցներում բնակվող բոլոր վետերանները հրավիրվել էին Նորքի տուն-ինտերնատ, որտեղ նրանց այցելել են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը։ Ռուզաննա Զաքարյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է վետերաններին և նրանց հանձնել դրամական նվերներ։ Վետերանները Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հետ մասնակցել են տոնական ճաշին, ունկնդրել հաղթանակին նվիրված կենդանի կատարմամբ երգեր։

Նմանատիպ նյութեր