211652_close_icon

Արտագնա աշխատանքով զբաղվող ՀՀ քաղաքացին ընդամենը հնարավորություն է ստանում ընտրելու. Առավոտ

views-count1384 դիտում article-date 10:28 07-05-2015
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Քաղաքական գործիչներն ու մեկնաբանները սովորություն ունեն առանց խորանալու երևույթի մեջ ինչ-որ մի պիտակ կպցնել և հետո դրա հիման վրա զբաղվել պոպուլիստական շահարկումներով: Եկամտահարկի և շահութահարկի մասին օրենքներում փոփոխությունները միանգամից անվանեցին «խոպանչիներին հարկելու օրենք», բանավոր խոսակցությունների հիման վրա եզրակացություն արվեց, որ այսուհետ արտագնա աշխատանքի գնացող ՀՀ ցանկացած քաղաքացու ստիպելու են Հայաստանի բյուջե մուծել իր եկամուտների 13 տոկոսը: Դե, նման սխալ ենթադրության հիման վրա դրամատիկ և ողբերգական բացականչություններ անելը մեկից մեկ է: Մինչդեռ արտագնա աշխատանքով զբաղվող ՀՀ քաղաքացին ընդամենը հնարավորություն է ստանում ընտրելու՝ ա/ 13 տոկոս հարկ վճարել Հայաստանում, եթե շինարարական կազմակերպությունը գրանցված է մեր երկրում, բայց գործունեություն է ծավալում Ռուսաստանում [նման ընկերություններ եթե կան, ապա շատ քիչ են], կամ բ/ 13 տոկոս հարկ մուծել Ռուսաստանում, երբ կազմակերպությունը գրանցված է այդ երկրում [այդպիսի հազարավոր շինարարական ընկերություններ կան], կամ գ/ ոչ մի տեղ ոչ մի բան չմուծել և ստանալ «սև աշխատավարձ», ինչպես որ դա ընդունված է Ռուսաստանում»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր