Սաակաշվիլիի կողմնակիցները պահանջել են լուծարել կառավարությունը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կատիվօիստները Թբիլիսիում բողոքի ակցիա են անցկացրել, որի ժամանակ պահանջել են նախարարների կաբինետի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, հաղորդում է Грузия Онлайн-ը:
Ցուցարարները հավաքվել են երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նստավայրի մոտ և կոչ արել այլևս չմիջամտել երկրի ներքին գործերին:
«Այսօր մեր կառավարությունում խնամիություն է ձևավորվում: Եթե դու Իվանիշվիլիի բարեկամը չես կամ էլ նրա մտերիմը, ապա ոչ մի պաշտոն չես ստանա: Նա բացառապես իր բոլոր բարեկամներին է բաժանում բոլոր պետական պաշտոնները: Նա պետք էլքի Վրաստանը»,-հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից Գոգա Օնիանին:
Եվս մեկ ակցիա Սաակաշվիլիի կողմնակիցներն անցկացրել են գյուղատնտեսության նախարարության շենքի մոտ: Նրանք հայտարարել են, որ Իվանիշվիլիի կառավարությունը երկիրը գցել է տնտեսական խորը ճգնաժամի մեջ: