Սաակաշվիլին Կիևում պահանջել է Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնել
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Կիևում՝ Գերագույն Ռադայի շենքի առջև կայացած հանրահավաքում նոր պահանջներ է առաջադրել իշխանություններին: Մասնավորապես, պահանջներից մեկը նախագահի իմպիչմենտի մասին օրենքի ընդունումն է:
Ինչպես հարթակից հայտարարել է Սաակաշվիլին, ներկայիս ուկրաինական իշխանությունները չեն ցանկանում լսել ցուցարարների պահանջները: «Եթե նախագահը շարունակի այսուհետ էլ անտեսել ցուցարարների պահանջները, ապա մենք կորոշենք, որ նա պետք է հեռանա, որից հետո նոր նախագահ կընտրենք», ասել է նա:
Հանրահավաքն այս պահին դեռ շարունակվում է: Ուկրաինայի իրավապահ մարմինների տվյալներով, ակցիային մասնակցում է մոտ 400 մարդ: