Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի ունեցվածքը. ՀԺ
«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված է Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Դավիթ Բեգինյանի 2014թ.-ի տարեկան հայտարարագիրը, որտեղ պաշտոնյան հայտարարագրել է 19 միլիոն 500 հազար դրամի, 125 հազար ԱՄՆ դոլարի և 25 հազար 500 եվրոյի չափով դրամական միջոցներ: ԴԱՀԿ պետի տեղակալի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են ընդհանուր մոտ 200 հազար դոլար: Բեգինյանը նախորդ տարվա համար հայտարարագրել 112 միլիոն 820 հազար դրամի չափով եկամուտներ, որից 5,8 միլիոն դրամը նրա աշխատավարձն է, իսկ մնացածը ձևակերպված է որպես վարկեր:
Դավիթ Բեգինյանը 41 տարեկան է: Ավարտել է Երևանի հյուսիսային համալսարանը: Նա ՀՀ գլխավոր հարկադիրի տեղակալ է նշանակվել 2013թ.–ի հունվարի 17–ին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ներկայացրել էինք ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի մյուս հարուստ տեղակալի՝ Ռոբերտ Ղազարյանի հայտարարագիրը, ում ընտանիքի դրամական միջոցները կազմում են մոտ 440 հազար ամերիկյան դոլար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։