Ստամբուլի օդանավակայանի կախովի առաստաղը փլուզվել է. կան վիրավորներ. տեսանյութ
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ներքին չվերթների գոտում փլուզվել է կախովի առաստաղի մի հատվածը:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, նախնական տվյալներով՝ վնասվածքներ են ստացել օդանավակայանի 3 աշխատակիցներ և 1 ուղևոր: Նրանք հոսպիտալացվել են:
Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: