211652_close_icon

Սոմալիում մզկիթի առաստաղը փլուզվել է աղոթքի ժամանակ, կա առնվազն 15 զոհ

views-count3191 դիտում article-date 10:25 01-05-2016
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող մզկիթներից մեկում փլուզվել է առաստաղը և ընկել ուղիղ հավատացյալների վրա, հաղորդում է BBC-ն: Միջադեպը տեղի է ունեցել երեկ, կեսօրին, աղոթքի ժամանակ, երբ մզկիթը մարդաշատ էր: Հաղորդվում է առնվազն 15 զոհի մասին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ դեռևս կենդանի մարդիկ կան: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է մզկիթի վերականգնողներից մեկին:

Նմանատիպ նյութեր